News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հունան նահանգի Չանշա քաղաքի ճանապարհային ոստիկանության սպան կանգնել է դատարանի առջեւ առանձնապես խոշոր չափի կաշառք՝ 42 մլն յուան (մոտ 6,4 մլն դոլար) վերցնելու մեղադրանքով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Caixin-ին։

Նրա տվյալներով՝ իրավապահ մարմինների աշխատակիցը՝ Սյաո ազգանունով, գործակալների միջոցով վարորդներին վճարի դիմաց առաջարկում էր զրոյացնել կուտակված տուգանքները։ Քննության նյութերի համաձայն՝ մեղսակիցների հետ միասին, որոնց, գործարքի համաձայն, տալիս էր 2,2 հազար յուան (մոտ 330 դոլար), ոստիկանը շարունակել է զբաղվել հակաօրինական բիզնեսով 2010-2017 թվականներին։

Ամբաստանյալն արդեն  ընդունել է մեղքը եւ ասել, որ անկեղծորեն զղջում է։ Դատավճիռը կկայացվի առաջիկայում։

Չինական օրենսդրության համաձայն՝  անհատի կողմից ավելի քան 100 հազար յուան կաշառք ստանալու համար նախատեսվում է 10 տարուց մինչեւ ցմահ բանտարկություն, ինչպես նաեւ ունեցվածքի առգրավում։ Առանձնապես խոշոր չափերի կաշառքի դեպքում նախատեսվում է մահապատիժ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից…
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ