News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն բեռնատարների համար:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Տպել