News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն ավարտել է իր երկարատեւ «ռուսական քննությունը»՝ առանց նոր մեղադրանքների առաջադրման հրահանգներ առաջ քաշելու, հայտնում է Associated Press-ը: 

Զեկույցի մանրամասները գաղտնի են պահվում, հայտնի են միայն ԱՄՆ արդարադատության նախարարությունում մի շարք անձանց եւ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին, որը շուտով կհրապարակի հիմնական եզրակացությունները:

Նշվում է, որ նոր մեղադրանքներ չառաջադրելու մասին լուրը հրաշալի նորություն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատի մի քանի մարդկանց համար, քանի որ «մեղադրանքները կարող էին Թրամփի հետ կապված շատերին առնչվել, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամներին»:

Նշվում է, որ հաջորդ քայլը պետք է կատարի Ուրիլյամ Բարրը, որը ըստ Մյուլլերի հետաքննության կկազմի սեփական զեկույց եւ կուղարկի Կենգրես:

Պարբերականը նշում է, որ այս ամբողջ ընթացքում Սպիտակ տունը հանդես չի եկել որեւէ մեկնաբանությամբ, իսկ Դոնալդ Թրամփը, որը խորհրդականների եւ քաղաքական հետեւորդների ընկերակցությամբ Ֆլորիդայի իր հանգստավայրում է, Twitter-ում անսովոր լուռ էր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրում են 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության մեջ: Գործի քննությամբ վերջին 2 տարիներին զբաղվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը: ԱՄՆ նախագահը եւ Ռուսաստանը բազմիցս հերքել են միմյանց հետ ոչ օրինաչափ շփումների մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ