News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Reddit-ի Ben_Levis օգտատերը պատմել է, որ ընկերուհու դավաճանությունը բացահայտել է, երբ նրա անձնական լուսանկարները պատահաբար փոխանցվել են իր Google-ի էջին, հայտնում է «Լենտան»: 

Բաժանորդները հայտնել են իրենց կարեկցանքի մասին եւ խորհուրդ տվել խաբեբային լքել:

Տղամարդու խոսքով՝ աղջկա վարքագծի որոշ տարօրինակությունները վաղուց էր նկատել, բայց դրանց նշանակություն չէր տալիս: Օրինակ՝ նա առանձնահատուկ մտերիմ էր իր տղամարդ ընկերների հետ, ինչպես նաեւ հաճախ էր մերժում իր հետ կենակցել:

Որոշ ժամանակ առաջ աղջիկը կոտրել էր իր հեռախոսը, ուստի տղան ստիպված նրան էր առաջարկել իր հեռախոսը: Հիշողության քարտի վրա պահվող բոլոր լուսանկարները պահպանվել էին Ben_Levis-ին պատկանող Google-ի էջին: «Ահա այսպես ես իմացա, որ նա ինձ դավաճանել է ընդհանուր ընկերների հետ: Խնդրում եմ, արթնացրեք ինձ»,- վշտացած գրել է տղամարդը: Նա ընկերուհուն ոչ մի բան չի ասել գտածի մասին:

Իրավիճակը բարդացել է նրանով, որ գրառման հեղինակը մեկ տարի առաջ սիրեցյալի հետ Կանադա է տեղափոխվել: Աղջիկը նրան առաջարկել է ամուսնանալ, որպեսզի ընդմիշտ այնտեղ մնան: Տղամարդը բաժանորդներից խորհուրդ է հարցրել. չնայած հարաբերությունների անհաջողությանը, նրան շատ դուր է եկել այլ երկրում կյանքը, եւ նա կցանկանար այնտեղ երկար մնալ:

Բաժանորդների մեծ մասի կարծիքով՝ նա պետք է հնարավորինս արագ մոռանա թե՛ աղջկան, թե՛ նրա ընկերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ