News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ԲԴԽ-ի դեմ դուրս եկան այն բանից հետո, երբ չընտրվեցին սնանկության գործերով դատարանի դատավոր: Տեւական ժամանակ է՝ երկու դատավորները պայքարում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հիմա նրանց բողոքը լռեցնելու համար Սնանկության դատարանում դատավորի պաշտոնի երկու թափուր տեղ են բացելու եւ դատավորներին ներքին կարգով համոզում են գնալ այնտեղ:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց դատավոր Կարինե Պետրոսյանին: Հարցին՝ պատրաստվում է արդյոք ընդունել այդ առաջարկն ու դադարեցնել ԲԴԽ նախագահի դեմ պայքարը, Պետրոսյանն ասել է. «Միանշանակ ոչ: Ասեմ, որ տեղյակ չեմ Սնանկության դատարանի դատավորի թափուր տեղեր ավելացնելու մասին, չեմ հետաքրքրվում, որովհետեւ լինելու դեպքում էլ չեմ դիմելու այդ դատարան գնալու համար: Իմ հայցերի, պայքարի նպատակը Սնանկության դատարանում դատավոր նշանակվելը չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի...
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
Սակայն շատերին էլ այս ակցիաները չեն մտահոգել՝ վստահ են, որ դժվար թե պայքարը թափ հավաքի։ Այնպես են...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը
Լուսարձակների ձեռքբերման պայմաններից մեկը գնորդին հանձնելու ժամանակահատվածն է: Եվ, ըստ դրա...
Ամենաշատ