News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բալիում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ, որը փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրեցրած օրանգուտան տեղափոխել, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Պարբերականը հայտնում է, որ զբոսաշրջիկ Անդրեյ Ժեստկովը Դենպասար օդանավակայանում Ռուսաստան թռչելուց առաջ ստուգման ժամանակ ձերբակալվել է ուրբաթ ուշ երեկոյան:

Զբոսաշրջիկին կասկածած սպաները Ժեստկովին կանգնեցրել են եւ բացել նրա ուղեբեռը, որի մեջ հայտնաբերել են 2 տարեկան արու օրանգուտանի, որը քնած էր հյուսած զամբյուղի մեջ:

«Մեր կարծիքով՝ օրանգուտանին կերակրել են ալերգիայի դեմ հաբերով, որը քնաբեր է: Մենք հաբերը գտանք ճամպրուկի մեջ»,- պարբերականին հայտնել են կղզու պահպանության գործակալությունում:

Նշվում է, որ 27-ամյա ռուսաստանցին օրանգուտանի տեղափոխմանն այնպես էր պատրաստվել, ինչպես պատրաստվում են երեխայի խնամքին. նա կապիկի համար փաթեթավորել էր նաեւ մանկական կեր եւ ծածկոց:

Հաղորդվում է նաեւ, որ Ժեստկովի ուղեբեռում հայտնաբերվել են նաեւ 2 ողջ գեկոն ու 5 մողես:

Զբոսաշրջիկը հայտարարել է, որ օրանգուտանին իրեն ընկերն է նվիրել, մեկ այլ ռուս զբոսաշրջիկ, որը կապիկին 3 հազար դոլարով գնել էր Ճավայում փողոցային շուկայում:

Զբոսաշրջիկը նշել է, թե ընկերն իրեն ասել է, որ ինքը կարող է օրանգուտանին տեղափոխել որպես իր ձեռնասունի:

Պարբերականը նշում է, որ հիմա ռուս զբոսաշրջիկին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում եւ 7 հազար դոլար տուգանք մաքսանենգության համար:

Բնության պաշհպանության միջազգային միության տվյալներով՝ աշխարհում մնացել է ընդամենը մոտ 100 հազար օրանգուտան, եւ նրանք ճանաչվել են անհետացող տեսակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ