News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում վերջին տարիներին ռեստորանային բիզնեսը զարգանում է դինամիկ տեմպերով, սակայն փորձագետները նշում են գոյություն ունեցող մի շարք խնդիրների մասին, որոնք լուծման կարիք ունեն:

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը կարեւորում է գյուղատնտեսության զարգացման մեջ ռեստորանային բիզնեսը: Միաժամանակ, նրա խոսքով, այս հարցում հետագա փոխգործակցության մեծ ներուժ կա: Սա վերաբերում է, մասնավորապես, ֆերմերային տնտեսությունների եւ հանրային սննդի օբյեկտների միջեւ անմիջական համագործակցությանը՝ շրջանցելով միջնորդներին, ինչը ֆերմերներին թույլ կտա արտադրանք թողարկել հաշվի առնելով գոյություն ունեցող պահանջարկը: «Պետությունն իր հերթին կարող է հանդես գալ որպես կապող օղակ»,- ասաց նա մարտի 23-ին Երեւանում անցկացվող «Հայկական ռեստորանների միության» առաջին նիստի շրջանակում ելույթ ունենալիս:

«Հայկական ռեստորանների միությունը» նոր կառույց է, որը միավորել է երկրի առաջատար ռեստորանները: Նրա ջանքերն ինչպիսի՞ խնդիրների լուծմանը կուղղվեն: «Երեմյան Փրոջեքթի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշում է՝ հրատապ հարցերի թվում է պետական կառույցների հետ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների փոխգործակցությունը: «Չի կարելի չնշել տուրիզմի եւ գյուղատնտեսության ոլորտների զարգացման մեջ ռեստորանային բիզնեսի կարեւոր ավանդը, ինչպես նաեւ ազգային խոհանոցի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության բարձրացման մեջ: Դրանից բացի, գինետների ճանաչվածության շնորհիվ մենք կարողացել ենք շունչ հաղորդել Հայստանում գինեգործության զարգացմանը»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝ հայրենական ռեստորանները պետք է հնարավոր ամեն ինչ անեն, որ երկիրը դառնա տարածաշրջանում տուրիզմի զարգացմամբ առաջատար երկիր: Այս նպատակին հասնելու համար ռեստորանային հետաքրքիր հայեցակարգեր պետք է ներդրվեն ոչ միայն Երեւանում, այլեւ երկրի մարզերում: «Գաստրոտուրիզմի զարգացումը տուրիզմի ոլորտի զարգացման կարեւոր բաղադրիչն է: Հայկական խոհանոցը ոչ մի բանով չի զիջում եվրոպական առաջատար խոհանոցներին, ընդ որում՝ նաեւ մի շարք առավելություններ ունի: Սա առաջին հերթին վերաբերում է տեղական բարձրորակ թարմ մթերքների օգտագործմանը, տեղական խոհարարների ջանքերով խոհարարության զարգացմանը»,- ասաց Երեմյանը:

Եվս մեկ խնդիր վերաբերում է խոհարարների եւ սպասարկման ոլորտի աշխատակիցների իմիջի բարձրացմանը: «Չի կարելի մոռանալ, որ հենց մատուցողներն են ռեստորանում ճիշտ մթնոլորտ ստեղծում, իսկ խոհարարներն իրենց հերթին պատրաստվող համեղ ճաշատեսակների մեջ հոգի ու էներգիա են ներդնում: Նրանց իմիջի բարձրացման ճիշտ ճանապարհը տարբեր թրենինգների կազմակերպումն է, մասնագիտացված դպրոցների բացումը, տարբեր միջազգային միջոցառումներին մասնակցությունը եւ այլն»,- հավելեց Երեմյանը:

Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման կարեւորության մասին նշեց նաեւ Դիլիջանում «Կճուճ» եւ «Losh» ռեստորանների հիմնադիր Վարդա Ավետիսյանը: Նրա խոսքով, սակայն, այս ճանապարհին մի քանի խնդիրներ կան: Օրինակ՝ մարզային ռեստորանները հարկային ատոնություններ չունեն, չնայած նրանց աշխատանքի բարձրակետը բացառապես տուրիստական սեզոնին է: Դրա պատճառով, ինչպես շեշտվեց, մարզերում ռեստորանների աշխատանքը ավելի դժվար է, քան մայրաքաղաքում:

Եվս մեկ դժվարություն վերաբերում է մարզերում որակյալ կադրերի բացակայությանը, հատկապես կառավարման ոլորտում: «Մենք փորձում ենք այս խնդիրը լուծել դեռեւս  սեփական ուժերով»,- խոստովանեց նա:

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Հակոբ Ավագյանը նշում է՝ «Հայկական ռեստորանների միությունը» կարեւոր դեր կխաղա պետության եւ բիզնես հատվածի միջեւ երկխոսության հաստատման գործում: «Ռեստորանային ոլորտը ոչ միայն նպաստում է գյուղատնտեսության եւ տուրիզմի ոլորտների զարգացմանը, այլեւ կարեւոր սոցիալական հարցեր է լուծում»,- շեշտեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համլետ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով...
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է ինքնաթիռներ չունենալու պատճառով. փոխնախարար
«Fly Arna» ավիաընկերության լիցենզիան դադարեցվել է...
ՀՀ-ում կզրկեն արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունից
Պետք է արգելվի արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը...
ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը
Ստեփանավանի մոտ գտնվող օդանավակայանը հանվել է մասնավորեցման ենթակա գույքի ցուցակից...
Նախատեսվում է պետական տուրք մտցնել քաղավիացիայի շրջանակում մատուցվող ծառայությունների 13 տեսակների համար
Պետական տուրք մատուցվող ծառայությունների համար...
ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար...
Ամենաշատ