News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ազնվական ընտանիքը վաճառում է Սիցիլիայում գտնվող իր անձնական «դրախտային» կղզին՝ հայտնում է CNN-ը։

Isola delle Femmine անմարդաբնակ կղզին, որին թվում է մարդու ոտք չի կպել, վաճառվում է ընդամենը 1 միլիոնից մի քիչ ավել եվրոյով։

Կղզին պատկանում է իտալական հին ընտանիքի, որը դրա վաճառքով փորձում է պահպանել նախնիների դարերով վաստակած ունեցվածքը։

Կղզին մի մասն է կազմում ծովային այն այգու, որը վերածվել է դայվինգով զբաղվելու համար ամենաէլիտար տեղանքի։

Նշվում է, որ սկզբում սեփականատերերը կղզու դիմաց 3,5 մլն եվրո էին ուզում, սակայն այդ գնով գնորդներ չեն գտնվել, եւ ստպված են եղել այն զգալիորեն իջեցնել։

Հայտնում են նաեւ, որ Isola delle Femmine-ն պատմական հսկայական նշանակություն ունի։ Մի ժամանակ այնտեղ եղել են ամրոցներ, որոնք Սիցիլիայի ափերը պաշտպանել են սարացիններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ