News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարարությունից կպահանջենք հիմնավորել գրավատների եւ փոխանակման կետերի համար ակցիզային հարկի 60 անգամ բարձրացումը: Մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքից պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝  տնտեսությունում կա ճկունություն հասկացություն եւ տնտեսվարող սուբյեկտները պետք է հնարավորություն ունենան բիզնես ծրագրի կազմման ժամանակ հաշվարկել իրենքց ռիսկերը, ինչը հնարավոր չէ անել հարկերի կտրուկ բարձրացման դեպքում:

«Հարկային օրենսգրքի առաջարկված փոփոխությունները ուղղված են արտադրության այն ոլորտների զարգացման խթանմանը, որոնք մրցակցային են ներկրման տեսանկյունից:

Այս ոլորտների համար հարկերը կամ նվազում են կամ չեն բարձրանում: Դրան զուգահեռ որոշ անուղղակի հարկեր կբարձրանան, քանի որ դրան այլընտրանք չկա: Դա կապված է նրա հետ, որ մենք ձգտում ենք երկարաժամկետ հեռանկարում արդյունք ստանալ: Կարճաժամկետ հեռանկարում 200 հազար աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան հարկային բեռի նվազեցման հաշվին: Սակայն սա բյուջեի համար ավելի քան 30 մլրդ դրամի լրացուցիչ բեռ կդառնա: Արդյունքն էլ երկարաժամկետ հեռանկարում կունենանք», - նշեց նա:

Նա պարզաբանեց, որ դա պետք է փոխհատուցվի որոշակի ուղղություններով:

Նման ուղղություններ կդառնան այլ ոլորտները, որտեղ լրացուցիչ արժեք չի ստեղծվում:

«Գրավատները եւ փոխանակման կետերը հենց դրանց շարքին են դասվում, քանի որ դրանք միայն բաշխում են ֆինանսները», - նկատեց պատգամավորը:

Հարցին՝ ինչպես են իշխանությունները պատրաստվում խթանել ներմուծումը, եթե մասնավորապես գյուղատնտեսությունում զարգացման տեմպերի անկում է գրանցվել, պատգամավորն ասաց, որ վիճակագրության մեթոդաբանությունը վերանայման կարիք ունի:

«Բացի այդ, տնտեսության շատ ճյուղերում աճ է գրանցվել: Սա մասնավորպես վերաբերում է տեքստիլ արդյունաբերությանը, ինչպես նաեւ շինարարարության ոլորտին», - եզրափակեց Պապոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ