News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 21
USD
479.34
EUR
531.59
RUB
7.78
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ մարտի 25-ի արտահերթ նիստին Հայաստանի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան ներկայացրեց որոշման նախագիծ, որով նախատեսվում է  ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի «Դպրոցներում STEM կրթության եւ ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում»  ծրագրով նախատեսված միջոցներից 352 միլիոն 226.5 հազար դրամը տրամադրել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ -ին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունն ապահովելու համար՝ առանց մրցույթի, որպես դրամաշնորհ:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ կառավարության նախորդ նիստին այս հարցը քննարկել են եւ որոշում է կայացվել մեկ տարով դրամաշնորհ հատկացնել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցը աշխատանքային կարգով էլ են քննարկել. «Տրամաբանությունը հետեւյալն է, որ այս պահին լաբորատորիաների գործունեությունը կապահովենք, բայց մեր ուղերձը կլինի այնպես, որ ինչպես մնացած բոլոր ոլորտում, այստեղ եւս մենաշնորհային քաղաքականություն չենք վարում: Իհարկե, բնականոն ձեւով համագործակցությունը կշարունակենք, բայց կառավարությունը բաց է նաեւ նոր առաջարկությունների համար»:

Արայիկ Հարությունյանը ավելացրեց, որ այս ՀԿ-ն ամբողջական ներդրման առաջարկ է ներկայացրել, եւ այդ փաթեթը կքննարկեն. «Բայց այս պահին հատկացված գումարը թույլ է  տալիս, որ ծրագիրը շարունակվի եւ մինչեւ տարվա վերջ ավելանան լաբորատորիաները»,-ասաց նա՝ հավելելով, որ ներկայիս 360 լաբորատորիաների թիվը կհասնի մոտ 350-ի:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հետագա ռազմավարությունը կմշակեն, որ ծրագիրը մաքսիմալ արդյունավետ լինի եւ համահունչ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականին:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նկատեց, որ ռոբոտաշինություն եւ ինֆորմատիկա առարկան իրար հետ զուգահեռ են անցկացվում, ինչին ԿԳ նախարարն արձագանքեց, որ ինֆորմատիկայի դասավանդման պրոցեսը հնացած է. «Այն նպատակը, որն արձանագրել ենք ծրագրով, այս առարկան չի լուծում, եւ այնպիսի ծրագիր պետք է մշակենք, որ ծրագրերը մեկը մյուսին համահունչ լինեն»:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս առիթով նաեւ աշխատանքային քննարկում են ունեցել եւ հանգել ենք այն մտքին, որ կրթության բովանդակության առումով լուրջ խնդիրն կան, որոնք օրակարգային են եւ այդ ուղղությամբ պետք է աշխատել: «Մեր նպատակը պետք է լինի, որ կրթական ամեն ժամն, ամեն րոպեն իրականացվի արդյունավետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple-ը պատրաստվում է iPhone 9-ի թողարկմա՞նը
Դեկտեմբերին նոր սմարթֆոնի մասին լուրերը հաճախացել էին, իսկ այժմ չինական աղբյուրները հաստատում են, որ Apple-ը ծրագրում է առաջիկայում iPhone 9 թողարկել․․․
Գլոբալ կորպորատիվ վարկային համակարգը անհրաժեշտ է վերանայել․ Թիմ Կուկ
Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է վերանայել․․․
Հայաստանը բիզնես կառուցելու, ոչ աութսորսինգի երկիր է. Optym-ի գլխավոր գործադիր տնօրեն
Optym ընկերությունը ապահովում է նոր սերնդի ավտոմատացման և օպտիմիզացման ծրագրային լուծումներ...
Լրտեսները ննջասենյակում են. Tinder, Grindr-ը եւ մյուսները ո՞ւմ են վաճառում անձնական տվյալները
Օգտատերերը չեն գիտակցում, որ դրանք իրենց սմարթֆոնում տեղադրելով՝ վճարում են սեփական անձնական տվյալներով…
Xiaomi ընկերությունը հայտարարել է Poco բերնդի անկախանալու մասին
Այդ սմարթֆոնը թողարկվել էր դեռեւս 2018 թվականի օգոստոսին եւ ունեցել բավականին բարձր տեխնիկական բնութագրիչներ…
Խելացի տան տեխնոլոգիայի տարածումը դեռեւս բարդ է. Amazon
Սիլիկոնային հովտի ընկերությունները քանի տարի է՝ խելացի տուն են խոստանում...
Ամենաշատ