News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ժամանակ առաջնորդները հաստատել են երկրների միջեւ ուժեղ եւ հատուկ կապը, հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երկու երկրների առաջնորդները հաստատել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ ուժեղ եւ հատուկ կապը: Նախագահ Թրամփն ու վարչապետ Նեթանյահուն քննարկել են մի շարք հարցերում իրենց փոխադարձ շահագրգռվածությունը, ներառյալ տարածաշրջանային անվտանգությունը, առեւտուրը, հետազոտությունները եւ հեռահաղորդակցային անվտանգությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպման ժամանակ Թրամփը շեշտել է ԱՄՆ հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում, այդ թվում՝ նրա ռազմական գերազանցությանն աջակցության: Նեթանյահուն, իր հերթին, Թրամփին շնորհակալություն է հայտնել Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման համար: Երկու առաջնորդները հայտարարել են Իրանի կողմից ագրեսիային հակազդելու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքիշխանության ճանաչման մասին հռչակագիր է ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ