News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մենք առաջարկում ենք իրականացնել էական փոփոխություններ՝ ուղղված ոլորտի իրավիճակի բարելավմանը։ Այս մասին մարտի 26-ին Հայաստանի Ազգայի ժողովի նիստում, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», ինչպես նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու վերաբերյալ օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ասել է հիմնական զեկուցող, Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվում է սահմանափակել դուստր եւ կախյալ ձեռնարկությունների կողմից մայր ընկերությունների բաժնետոմսերի ձեռքբերման հնարավորությունը, քանի որ բավական հաճախ ստեղծվում են իրավիճակներ, որոնք չեն նպաստում այս կամ այն կազմակերպությունում որոշումների ընդունման թափանցիկությանը։ Եվ հիմա կա իրավիճակը շտկելու ձգտում։ «Ելնելով միջազգային փորձից՝ մենք նաեւ խորհուրդ ենք տալիս կիրառել այս սահմանափակումը»,- պարզաբանել է Խաչատրյանը։

Ըստ օրինագծի՝ մասնավորապես, առաջարկվում է, որպեսզի այս կամ այն բաժնետիրոջ արտոնյալ բաժնետոմսերով նախատեսված իրավունքների սահմանափակման մասին որոշումը կարողանա կիրառվել միայն այն դեպքում, եթե այդ որոշման օգտին կքվեարկի այդ կարգի արտոնյալ բաժնետերերի 3/4-ը։ Բացի այդ, առաջարկվում է որոշել, որպեսզի նման որոշումն ընկերություններում կարողանան ընդունել միայն այն դեպքում, եթե այդ որոշումների ընդունմանը մասնակցում է արտոնյալ բաժնետերերի 10 տոկոսը։ Կառավարությունը նաեւ առաջարկում է, որպեսզի բաց բաժնետիրական ընկերությունների Տնօրենների խորհուրդներում լինեն անկախ անդամներ։ Դրա համար նրանք առաջարկում են որոշակի սահմանափակումներ մտցնել։

Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ օրինագծերի այս փաթեթը կուղղվի այն պայմանների լիակատար բարելավմանը, որոնցում աշխատում են կազմակերպությունները, եւ հասարակության կողմից նրանց հանդեպ վստահության բարձրացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ