News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2018 թվականին գիտնականների սոցիալական ապավովվածության հարցում առանձնակի բարելավում չի եղել։ Այս մասին մարտի 26-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում ասել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ ակադեմիայի անշարժ գույքը, որում գործում են գիտահետազոտական ինստիտուտները, վատ վիճակում է, իսկ վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվում անգամ փլուզումներից հետո։ «Պայմանների արդիականացման հետ կապված խնդիրների լուծման համար անհրաժեշտ են մեծ ֆինանսներ»,- ասել է նա։

ԳԱԱ նախագահը հավելել է, որ համակարգի աշխատակիցների թիվը կրճատվել է մինչեւ 3 հազար մարդ (խորհրդային տարիներին Հայաստանում աշխատում էր 12 հազար գիտաշխատող- խմբ.)։

Մարտիրոսյանի խոսքով՝ ԳԱԱ պետական ֆինանսավորումը կազմել է 6 մլրդ դրամ, իսկ արտաբյուջետային ֆինանսավորումը՝ ավելի քան 2 մլրդ դրամ։ «Բյուջեի 70 տոկոսը ծախսվում է աշխատավարձի վճարման վրա, որի միջին ցուցանիշը ընդամենը 100 հազար դրամ է»,- ամփոփել է նա։

Նշենք, որ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում մարտի 26-ին տեղի է ունենում տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված 2018 թվականի գիտական եւ գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ