News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետի խոսքը մեկ բուհի չէր վերաբերում, բուհական համակարգին էր վերաբերում: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող մնալ իր պաշտոնում:

«Դուռ փակելը, իմ կարծիքով, ես կընդհանրացնեի, որ դա վերաբերում է եւ կրթության որակի, եւ կրթական միջավայրին, եւ տարիներ շարունակ եղած արատավոր պրակտիկաներին, որոնք բուհի ներսում գործել են: Թող որեւէ մեկը չփորձի ինձ հակառակն ապացուցել, որովհետեւ ինքս բազմիցս ենթարկվել եմ այդպիսի ճնշումների:

Երբ որեւէ հացազրույց կամ հոդված, որտեղ քննադատական միտք էր հնչում իշխանությունների հասցեին, միանգամից համապատասխան տեղերից զանգ էր գալիս բուհական ներքին օղակներ եւ նրանք ամեն անգամ խնդրում էին չանել դա, հարցազրույց չտալ, չքննադատել իշխանություններին: Ամեն անգամ չենթարկվելով, ամեն անգամ այդ զրույցները տեղի են ունեցել: Հիմա, երբ ասվում է չի եղել նման բան, ես դրա ականատեսն եմ եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ խոսքը մասնավորապես, ԵՊՀ-ի մասին է:

Դիտարկմանը, որ փաստորեն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ քաղաքական հետանդում կա, քանի որ վարչապետն ինքը հայտարարեց, որ դա քաղաքական որոշում է, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց. «Հետաքրքիր է, որ այն գործիչները, որոնք երկար տարիներ կրթական համակարգին ստիպել են կուսակցականանալ ու քաղաքականանալ, այսօր խոսում են ճիշտ հակառակ երեւույթների մասին: Վարչապետը սթափության կոչ է արել բոլոր բուհերին եւ դա պետք է ընկալեն նաեւ կրթական համակարգի մյուս խաղացողները, որ նախկինում եղած արատավոր պրակտիկան այլեւս չկրկնվի, երբ կրթական համակարգը ծառայում էր մեկ կուսակցական շահի»:

Տպել
Ամենաշատ