News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես ձեզ կարող եմ ապացուցել, որ շատ բուհերում  կան այսօրվա կառավարության կողմից հաստատված ավելի շատ ՀՀԿ-ական անձինք, քան ՔՊ-ին կամ այլ կուսակցության պատկանող անձինք: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ապաքաղաքականացնել բուհերը, սակայն բուհերի խորհուրդներում ընդգրկվում են ՔՊ անդամներ, Հովհաննիսյանն արձագանքեց. «Երբ բուհերի հոգաբարձուների խորհուրդները փոխվում էին, բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին, որ նորից քաղաքականանում են խորհուրդները: Խնդրում եմ՝ բացեք բուհերի հոգաբարձուների խորհուրդները եւ ցույց տվեք այնտեղ քաղաքականացումը: Ես ձեզ կարող եմ ապացուցել, որ շատ բուհերում  կան այսօրվա կառավարության կողմից հաստատված ավելի շատ ՀՀԿ-ական անձինք, քան ՔՊ-ին կամ այլ կուսակցության պատկանող անձինք: Այդ անձանց բուհերում ներառելը պայմանավորված չի եղել նրանց կուսակցական պատկանելիությամբ:

Երբ ես ԿԳՆ-ում էի, մենք փորձում էինք հնարավորինս կուսակցական անձանց չներառել բուհերի կազմում: Միակ սկզբունքը, որ հիմք է եղել այդ մարդկանց ներառելու բուհերի խորհուրդների կազմում, նրանց պրոֆեսիոնալիզմն է»:

Նրա խոսքով, բուհերը պետք է լինեն քաղաքական լայն իմաստով. «Նկատի ունեմ, որ բուհերը պետք է քննարկեն քաղաքական, հասարակական իրադարձությունները: Ժամանակին կենտկոմի ներկայացուցիչները վախով էին գալիս ԵՊՀ, որովհետեւ իրենց ենթարկում էին ամենասուր քննադատության: Դա հիմա էլ պետք է լինի: Դա չի նշանակում քաղաքականացվածություն»:

Ինչ վերաբերում է բուհերի խորհուրդների կազմերում ՔՊ-ականներ ընդգրկելուն, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Բացեմ փոքր գաղտնիք, շատ հաճախ կառավարության մեջ ներառված մարդիկ հրաժարվում էին բուհերի խորհուրդներում ներգրավվելուց, որովհետեւ իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությունը դա թույլ չէր տալիս: Շատ դժվարությամբ էինք մարդկանց համոզում, ինչո՞ւ էինք համոզում, որովհետեւ ըստ գործող կարգի 25 տոկոսը ներկայացնում է կառավարությունը, 25 տոկոսը ներկայացնում են լիազոր մարմիններից, 25 տոկոսը՝ բուհը եւ 25 տոկոս՝ ուսանողները:

Բանաձայն «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի, այդ համակարգը փոխվելու է, դրա համար մենք կարգին ձեռք չտվեցինք եւ գնացինք հին ճանապարհով, մինչեւ կգա նոր օրենքը եւ կկազմավորվեն նոր խորհուրդներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ