News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Արցախի մարզում, այդ թվում՝ Քաշաթաղի շրջանում, շարունակվում է Երեւանի նախորդ հանցավոր ռեժիմի եւ մինչ օրս գործող նրա Ստեփանակերտի մասնաճյուղի հաստատած ճամբարային վիճակը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Նախորդ օրը՝ ս.թ. մարտի 23-ին, Մարտունի քաղաքում կատարվածից գրեթե չտարբերվող ձեռագրով Քաշաթաղի շրջանի վարչակազմը եւ նրա հովանավորությամբ գործող անձինք համատարած տնային այցելությունների եւ անհատական հանդիպումների միջոցով ամեն ինչ արել էին Իշխանաձոր համայնքում բնակվող քաղաքացիների եւ «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ներկայացուցիչների՝ ս.թ. մարտի 24-ի հանդիպումը ձախողելու համար:

Մասնավորապես՝ քաղաքացիների հետ հանդիպման համար նախապես մեծ պատրաստակամությամբ իր սեփական տարածքը հատկացրած անձն այդ ճնշումների հետեւանքով հրաժարվել է պայմանավորվածությունից, իսկ երբ Շարժման ներկայացուցիչները հանդիպման այլ վայր են նշանակել, քաղաքացիների շարժը կասեցնելու համար դեպի այդ վայրը տանող ճանապարհների վրա հերթապահություններ են կազմակերպվել:

Ինչպես նախորդ օրը Մարտունիում, այստեղ եւս քաղաքացիների քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարման հարցում աչքի են ընկել Արցախի մարզի թիվ մեկ օլիգարխ, Արցախի նախագահի թեկնածության հավակնորդ Արայիկ Հարությունյանի հետ փոխկապված անձինք:

Ըստ քաղաքացիներից ստացված տվյալների, դրանց թվում առանցքային դերակատարներ են եղել Քաշաթաղի շրջանի վարչակազմի նախկին (իրականում՝ նաեւ ներկայիս փաստացի) ղեկավար, Արայիկ Հարությունյանի գլխավորած Ազատ Հայրենիք կուսակցության Քաշաթաղի կառույցի փաստացի ղեկավար, Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորման խորհրդի նախագահ եւ, ըստ շրջանառվող լուրերի՝ նաեւ իր կամայականություներով տխուր հռչակ ձեռք բերած Սուրիկ Խաչատրյանը, Կովսականի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Իշխանաձորի բուժկետի վարիչ, Ազատ Հայրենիք կուսակցության Իշխանաձորի շտաբի պետ Լուսինե Սարգսյանը, որի կնքահայրը նույն Արայիկ Հարությունյանն է, ինչպես նաեւ Իշխանաձորի գյուղապետը:

Հանդիպումն, այնուամենայնիվ, կայացավ: Դրան մասնակցեցին մի քանի տասնյակ իշխանաձորցիներ, ովքեր նաեւ ներկայացրեցին իրենց նկատմամբ տասնամյակներ շարունակ Արցախի իշխանությունների վարած քաղաքականության առավել ազգադավ, հակահայ եւ անմարդկային առումները:

Տպել
Ամենաշատ