News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել հեղինակային իրավունքի մասին օրենքում փոփոխությունները, որոնք այդ բարեփոխման քննադատների կարծիքով՝ կարող են լրջորեն սահմանափակել ազատ ինտերնետը։

ԵՄ միասնական թվային շուկայում հեղինակային իրավունքի մասին փոփոխությանը կողմ են քվեարկել 348 պատգամավորներ, դեմ՝ 278-ը՝ հայտնում է BBC-ն։

Բարեփոխման հիմնական դրույթները նկարագրված են 11-րդ եւ 13-րդ հոդվածներում։ Առցանց ագրեգատորները ստիպված կլինեն հեղինակային իրավունքների սեփականատերերին հոնորար վճարել նրանց կոնտենտի հրապարակման համար։ Բացի այդ, նրանք նաեւ լիարժեք պատասխանատվություն կկրեն հեղինակային իրավունքների խախտման համար։

Հեղինակային իրավունքի մասին օրենքում վերջին փոփոխությունները կատարվել են 2001թ․։

Այժմ խոսքը Եվրամիության անդամ-երկրներինն է։ Եթե փոփոխությունները ընդունվեն, հրապարակման պահից երկու տարվա ընթացքում դրանք պետք է ուժի մեջ մտնեն։

Օրենքը պաշտպանում է նաեւ այլ իրավունքների սեփականատերերին, օրինակ, երաժիշտներին կամ կոնտենտների այլ ստեղծողներին, եթե նրանց հոլովակները, երգերը, տեսանյութերը տարածվեն այնպիսի կայքերում, ինչպիսին YouTube-ն է։

Փոփոխությունները տեղեկատվության ամպային պահուստներին չեն վերաբերում։ Կան նաեւ բացառություններ, որոնց փոփոխությունները չեն վերաբերում, օրինակ՝ ծաղրանմանակման ժանրը։

Բարեփոխումը չի վերաբերի նաեւ «Վիքիպեդիային», քանի որ այն ոչ կոմերցիոն ռեսուրս է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ