News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքերը բարբարոսներ են, ովքեր պատմության մեջ իրենց համար ճանապարհ են հարթել սրով եւ արյունով, իսկ այժմ ձգտում են դեպի Եվրոպա, մարտի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայազգի հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն։

Երգիչն ընդգծեց, որ երբ ԱՄՆ-ն կորցնի Թուրքիայի հանդեպ ունեցած հետաքրքրությունը եւ այդ երկրից դուրս բերի իր ռազմաբազաները (իսկ որ այդ օրն անպայման կգա, Ռուսսոն կասկած չունի), Թուրքիան աննախանձելի վիճակում կհայտնվի։ 

Ռուսսոն նշեց նաեւ, որ ջանքեր է գործադրել Օսմանյան Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այս մասին նա ասել է նաեւ ռուսական НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Սակայն հարցազրույցի այդ մասը, ցավոք, մոնտաժվել է»:

Ռուսսոն նաեւ պատրաստակամություն հայտնեց մենահամերգներ տալ Լեռնային Ղարաբաղում՝ թեկուզ եթե դրանից հետո Ադրբեջանում անցանակալի անձ դառնա։ «Թող Ադրբեջանը 10 հազար անգամ ինձ իր տարածք չթողնի, միեւնույն է, դա ինձ չի խանգարի մենահամերգ տալ Լեռնային Ղարաբաղում, եթե նման առաջարկ արվի։ Ես դա կանեմ ուրախությամբ, չէ՞ որ ես հայ եմ»,- հայտարարեց երգիչը, ով մամուլի ասուլիսն ավարտեց հայերենով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ