News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 14-ամյա աղջկան բռնաբարողն ու սպանողը դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Ինչպես հայտմում է AP-ն, 46-ամյա Ջեյկոբ Սալիվանը իրեն մեղավոր է ճանաչել 2016թ․ Գրեյս Պեկերի առաջին կարգի սպանության համար։

Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման այն բանի համար, որ սպանել եւ անդամահատել է իր ընկերուհու 14-ամյա որդեգրուհու մարմինը՝ իրականացնելով բռնաբարության եւ սպանության մասին իր հիվանդ երեւակայությունները, որոնց մասին պատմել է աղջկա մորը։

Փենսիլվանիայում մահապատիժն արգելված է, սակայն ատենակալները դեռեւս կարող են նման դատավճիռ կայացնել։

Փաստաբանները Սալիվանի համար ցմահ ազատազրկում են խնդրել՝ պնդելով, որ Գրեյսի մայրը՝ Սառա Պեկերը, ղեկավարել է սարսափելի դավադրությունը եւ վերահսկել է Սալիվանին։ Սառա Պեկերն իր ցուցմունքներում ասել է, թե ուզում էր, որ իր դուստրը մահանա։ Հաջորդ շաբաթ նա կխոստովանի իր մեղքը՝ ցմահ ազատազրկման դիմաց։

Սալիվանն ու Պեկերը Գրեյսին տարել են անբնակ տուն, դեղեր են տվել, կապել ձեռքերը եւ ոտքերը, բերանը խցանով փակել։ Սալիվանը բռնաբարել է նրան, իսկ Սառան հետեւել է դրան։ Նրանք աղջկան թողել են տանը, որպեսզի նա մեռնի դեղերի մեծ չափաբաժնից։ Սակայն Գրեյսն ապրել է։ Հանցագործները 12 ժամից վերադարձել են այդ տուն, եւ Սալիվանը խեղդել է աղջկան։

Նրանք ամիսներով Գրեյսի մարմինը պահել են կատուների կեղտի մեջ, այնուհետեւ անդամահատել են այն եւ նետել ծայրամասում, որտեղ 2016թ․ հոկտեմբերին նրան գտել են որսորդները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ