News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը նախազգուշացրել է մուսուլմանների հանդեպ աճող ատելության մասին Նոր Զելանդիայի մզկիթների ահաբեկչությունից մեկ ամիս չանցած, երբ զոհվեց մոտ 50 մարդ։ Այս մասին նա ասել է Ալ Ազհարում՝ աշխարհի սուննիադավան մուսուլմանների գլխավոր կրոնական հաստատությունում  իր ելույթի ժամանակ, որտեղ նա հանդիպել է մեծ իմամ Ահմեդ ալ Թայեբի հետ, տեղեկացնում է AFP-ն։

«Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք աճող ատելություն մուսուլմանների հանդեպ, հակասեմականություն, ռասիզմ եւ այլատյացություն»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։ Գուտերիշը նախազգուշացրել է ատելության արտահայտությունների բռնկման մասին, որոնք, ըստ նրա, «դառնում են մեյնսթրիմ, սոցիալական ցանցերում տարածվում անտառային հրդեհների նման»։ «Մենք տեսնում ենք դրանց տարածումը լիբերալ դեմոկրատիաներում, ինչպես նաեւ ավտորիտար պետություններում»։

Գուտերիշը այցով գտնվում է Եգիպտոսում։ Ալ Ազհար այցելությունից հետո նա պետք է հանդիպեր նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Քրայսթչերչի երկու մզկիթներում հրաձգության հետեւանքով զոհվել է 50 մարդ, մոտ 30-ը՝ վիրավորվել։ Հրաձիգը սպանդի ուղիղ հեռարձակում է վարել սոցցանցերում։ «Մանիֆեստում» նա իր գործողությունները բացատրել է միգրանտների եւ մուսուլմանների դեմ ատելությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Ամենաշատ