News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնեւում հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները։ Մասնավորապես, քննարկվել է խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքը եւ մի շարք այլ հարցեր:

 Արման Թաթոյանը նշել է, որ ներկայում իր գործունեության ակտիվ ուղղությունն է երկրի իրավապաշտպան համակարգի կատարելագործումը եւ խթանումը, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության եւ վերապատրաստումների միջոցով: Այս աշխատանքների առաջնահերթ նպատակներից է կարծրատիպերի վերացումը, որոնք խոչընդոտում են հաճախ բարեփոխումների իրականացումը: Կարեւոր է նաեւ համագործակցությունը պետական մարմինների, քաղաքացիական հասարակության եւ միջազգային գործընկերների հետ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարեւորել է համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, այդ թվում՝ խոշտանգումների կանխարգելման, կանաց իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ ոլորտներում: Արման Թաթոյանը նշել է ակտիվ համագործակցություն է հաստատված նաեւ գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ՝ կապված ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել հետագա համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Ամենաշատ