News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կան ներդրողներ, որոնք ցանկանում են գնել «Շիրակի» հանրային հեռուստառադիոընկերությունը, սակայն հետ են կանգնում, երբ պարզվում է, որ լիցենզիա չի փոխանցվելու, թվային եթեր չի տրամադրվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՌԸ գործադիր տնօրեն Արթուր Ղանդիլյանը։

Նրա խոսքով՝  լուծարված «Շիրակի» հանրային հեռուստառադիոընկերությունը  կգործի մինչեւ ապրիլի 8-ը, սակայն ներդրողների հետ բանակցությունները շարունակվում են. «Կան ներդրողներ, որոնք ցանկանում են գնել հեռուստաընկերությունը, սակայն հետ են կանգնում, քանի որ ստացվում է այնպես, որ հեռուստաընկերության լիցենզիան չի փոխանցվում ներդրողին։ Որպես հանրային հեռուստաընկերություն մեզ տրամադրվել է աշխատելու արտոնություն, սակայն որպես այդպիսին մենք լիցենզիա չունենք։ Ներդրողի համար կառավարությունը պետք է գտնի տարբերակներ, որպեսզի աշխատեն մինչեւ 2021 թվականը, որից հետո մրցույթ տեղի կունենա»։

Գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ ներդրողներին հետաքրքրում է հիմնականում թվային եթերը. «Վարչապետի խոսքով՝ կան ներդրողներ՝ 4 հոգի,  որոնց հետ հիմա բանակցում են։ Հանդիպել եմ հետաքրքրված ներդրողներից մի քանիսի հետ, զրուցել ենք, բայց հենց խոսքը հասնում է թվային եթեր ունենալուն, խնդիր է առաջանում, քանի որ լուծարվելուց հետո մենք կդադարենք լինել հեռուստաընկերություն եւ մնում է միայն գույքը։ Կարելի է աշխատել որպես պրոդաքշն, կարելի է ինտերնետով աշխատել, բայց եկամտի տեսակետից ցանկացած ներդրողի հետաքրքիր է թվային եթերը»։

Նրա խոսքով՝  հեռուստաընկերությունն ունի 36 աշխատակից եւ 5-ը՝ դեկրետում, ընդհանուր առմամբ, 41 աշխատող։  «Աշխատողներին կվճարվի աշխատավարձ նաեւ ապրիլ ամսվա համար, սակայն տնօրենը մեծ հույսեր չունի, որ մեկ ամսվա ընթացքում պարզ կլինի հեռուստաընկերության ճակատագիրը, նշում է՝ գործընթացը շատ դանդաղ է ընթանում»։

Ղանդիլյանը համաձայն չէ «Շիրակի» ՀՌԸ լուծարման որոշման այն հիմնավորման հետ, որ եթե Շիրակում կա ՀՌԸ, ապա մյուս մարզերում եւս պետք է լինի. «Լավ կլիներ, որ բոլոր մարզերում էլ լիներ, բոլոր մարզերում կապահովվեր բազմակարծությունը, իշխանության համար լավ մոնիտորին կլիներ։ Իսկ մասնավորը մարզերում չի դիմանում։ Շիրակի պարագայում կախված կլինի գործադիր տնօրենից, եթե նա կարողացավ մրցակցային հեռուստաընկերություն ստեղծել, հնարավոր է կարողանա դիմանալ»։ 

Նշենք, որ կառավարության որոշմամբ «Շիրակի» հանրային հեռուստառադիոընկերությունը լուծարվելու է։ Կառավարության մեկ այլ՝ մարտի 29-ի որոշմամբ առաջիկա օրերին կվճարվի աշխատակիցների փոտրվար, մարտ, ապրիլ ամիսների աշխատավարձը։ Գումարը տրամադրվել է պահուստային ֆոնդից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ