News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը եւ Թուրքիան պետք է ԱՄՆ Կոնգրեսին բացատրեն, թե ինչու էր Անկարան ստիպված գնել ռուսական Ս-400 համակարգը: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, Թուրքիան Ս-400 է ձեռք բերել, քանի որ դա անհետաձգելի ահրաժեշտություն էր երկրի համար:

«ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ պաշտպանել մեր օդային տարածքը»,- ասել է նա:

Նա նշել է, որ Թուրքիան, համակարգը ձեռք բերելով, չի վանում ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին: «Մենք պետք է միասին աշխատենք Սիրիայի եւ այլ հարցերով»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով․ «Թուրքիան պաշտպանում է ՆԱՏՕ-ի զսպման եւ երկխոսության երկակի քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ»:

Նա նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է ստեղծել տեխնիկական աշխատանքային խումբ, որոշելու համար, որ Ս-400-ը վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի համար:

«Ս-400-ը չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի համակարգում, ուստի մենք Միացյալ Նահանգներին առաջարկում ենք տեխնիկական աշխատանքային խումբ ստեղծել՝ համոզվելու համար, որ այս համակարգը սպառնալիք չի ներկայացնելու ո՛չ ԱՄՆ-ի F-35 կործանիչների, ո՛չ ՆԱՏՕ-ի համակարգերի համար», - ասել է նա՝ հավելելով, որ Ս-400-ի գործարքը կայացել է, եւ Անկարան չի հրաժարվի դրանից:

Նրա խոսքերով, Անկարան չպետք է ընտրի Ռուսաստանի եւ այլ երկրների միջեւ։ «Մենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չենք դիտարկում որպես այլ երկրների հետ հարաբերությունների այլընտրանք։ Եւ ոչ ոք, ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը չպետք է եւ չեն կարող խնդրել մեզ ընտրություն կատարել իրենց միջեւ»,- նշել է նա՝ հայտնում է «Անադոլու»-ն։

«Թրամփն ինքը հեռախոսազրույցում խոստովանել էր, որ ԱՄՆ-ը սխալ է թույլ տվել՝ Թուրքիային չվաճառելով ՀՀՊ Patriot-ներ, եւ խոստացել է Էրդողանին հոգալ այդ մասին»,- ասել է Չավուշօղլուն։

ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիային F-35-երի համար սարքավորումների մատակարարումը եւ հայտարարել էր բոլոր հետագա մատակարարումները դադարեցնելու մասին։

Վաշինգտոնն այդ քայլին դիմել է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգերի գնման պատճառով։ ԱՄՆ-ը վստահեցնում է, որ ռուսական համակարգը սպառնալիք է ներկայացնում F-35-երի համար, քանի որ կարող է ընկալել դրա խոցելիությունը։

Մարտի 28-ին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է օրենսդրական նախագիծը, որն արգելում է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը։ Սենատորները առաջարկել են կործանիչներ չտրամադրել Անկարային այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան կողմը Ս-400-ի արձակումից Թուրքիայի հրաժարվելու երաշխիքներ չի ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ