News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Փախստականների եւ ներքին տեղահանված անձանց խնդիրն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առանցքային հարցերից մեկն է։ Ընդ որում՝ պետք է նշել, որ տվյալ խնդրի առաջացումն Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի իրացման ուժային ճնշմանը միտված Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետեւանքն է։ Այդ մասին «Ազատ Արցախ» թերթին տված հայցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը:

«Սա շատ կարեւոր է՝ ինչպես ստեղծված իրավիճակի համար պատասխանատվության հարցի, այնպես էլ փախստականների եւ տեղահանված անձանց խնդրի լուծման մեթոդաբանության  տեսանկյունից։ Ակնհայտ է, որ նախ անհրաժեշտ է բացառել հակամարտության սկզբնապատճառը, իսկ այնուհետեւ անցնել նրա հետեւանքների վերացմանը»,-նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ Արցախի եւ Ադրբեջանի իշխանություններն արմատապես հակադիր մոտեցումներ ունեն փախստականների եւ տեղահանված անձանց խնդրի հանդեպ։ Եթե Բաքուն փախստականների եւ ներքին տեղահանված անձանց հարցը դիտարկում էր գլխավորապես որպես քաղաքական կամ քարոզչական ինչ-որ դիվիդենտներ ստանալու գործիք, ապա Արցախում փախստականների խնդիրն ընկալել են որպես մարդասիրական հարց եւ հակամարտության ողջ ընթացքում ջանացել են թեթեւացնել փախստականների  եւ ներքին տեղահանվածների կացությունը։

«Ի տարբերություն նավթային ռեսուրսներով հարուստ Ադրբեջանի` Արցախում փախստականների համար ցուցադրական վրանային ճամբարներ չեն ստեղծել ու այդ խնդիրը չեն քաղաքականացրել։ Արցախցիները հակամարտության զոհերի այդ կատեգորիային տանիքի տակ կյանքի համար նվազագույն պայմաններ են ապահովել։ Մինչ օրս մեր պետությունը առանց միջազգային աջակցության շարունակում է բնակարաններ կառուցել փախստականների, ինչպես նաեւ ներքին տեղահանվածների համար, ովքեր վերադարձել են օկուպացումից ազատագրված բնակության նախկին վայրեր»,-ասել է Մաիլյանը:

Նա նաեւ նշել է, որ, մասնավորապես, Արցախի  Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի 2017-2020թթ. ծրագրի գերակա կետերից մեկն Արցախում ապաստան գտած՝ Ադրբեջանից հայ փախստականների սոցիալական խնդիրների լուծման հարցն է։

«Ադրբեջանից հայ փախստականների հարցը մշտապես Արցախի Հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում է։ Դեռ ավելին, նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունն արձանագրված է Արցախի Հանրապետության կառավարության ամենամյա ծրագրերում՝ որպես հանրապետության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը»,-հավելել էԱրցախի Հանրապետության ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ