Աֆղանստանի արեւելքում՝ Ջելալաբադ քաղաքում կրկնակի պայթյունի հետեւանքով երեք մարդ է սպանվել, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով նահանգի կառավարության մամուլի քարտուղար Նանգարհար Աթաուլախա Խոգիյանիին:
Գործակալությունը, վկայակոչելով նահանգի ներկայացուցչին, հաղորդում է, որ պայթյունների հետեւանքով 19 մարդ վիրավորվել է: Տուժածների թվում երկու երեխա եւ անվտանգության ուժերի 8 ներկայացուցիչ կա:
Հաղորդվում է, որ պայթյունի պատճառը դեռեւս անհայտ է:
Դեռեւս ոչ մի ահաբեկչակլան խմբավորում կատարվածի համար պատասխանատվություն չի ստանձնել: