News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված թվով երրորդ գանգատը, տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

Նշենք, որ ՄԻԵԴ երրորդ գանգատը վերաբերվել է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը:

Հիշեցնենք, որ պաշտպանական խմբի կողմից ավելի վաղ ներկայացված երկու գանգատներից մեկը՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի և պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով է, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ