News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տեխնիկական հսկաները սարսափով են արձագանքել «ֆեյքային նորությունների» մասին Սինգապուրի իշխանությունների օրենքին, որը ենթադրում է կոնտենտի հեռացում կամ հսկայական տուգանքներ՝ հայտնում է AFP-ը։

Անցյալ շաբաթ կառավարությունը հրապարակել էր օրենսդրական նախագիծ, որը նախարարներին թույլ է տալիս սոցցանցերին տալ ցուցումներ, որպեսզի նրանք նախազգուշացում տեղադրեն այն հաղորդագրությունների կողքին կամ ծայրահեղ դեպքում հեռացնեն այն հաղորդագրությունները, որոնք իշխանությունները կեղծ կհամարեն։

Եթե գործողությունները համարվեն չարանպատակ եւ վնաս պատճառեն Սինգապուրի շահերին, ընկերությունները մինչեւ 1 մլն դոլար տուգանքի կենթարկվեն։ Իսկ հաղորդագրությունը տեղադրող անձինք կարող են դատապարտվել մինչեւ 10 տարվա ազատազրկման։

Սինգապուրի իշխանությունները պնդում են, որ այս միջոցառումներն անհրաժեշտ են կեղծիքի տարածումը դադարեցնելու համար, ինչը կարող է տարաձայնություններ առաջացնել բազմազգ քաղաք-պետությունում։

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են այս առաջարկությունները՝ հայտարարելով, որ դրանով կարող են կանխվել առցանց բանավեճերը։ Տեխնոլոգիական ընկերությունները, որոնք հսկայական միջոցներ են ներդնում գերժամանակակից քաղաքի մեջ, նույնպես դեմ են այս օրինագծին։

Փաստաթուղթը «զգալի վտանգներ է ներկայացնում խոսքի ազատությանը»՝ ասվում է Ասիական ինտերնետ-կոալիցիայի հաղորդագրությունում, որի անդամ են հանդիսանում Facebook-ը, Google-ը եւ Twitter-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ