News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Մեր մաղթանքն է, որ տիրոջ օրհնության ներքո մեր երկիրը զորանա, առաջընթաց ապրի, և մեր ազգի զավակները ի սփյուռս աշխարհի կերտեն մեր երազների հայրենիքը»,– այսօր՝ ապրիլի 7-ին, Ստեփանակերտում ասաց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ լրագրողի խնդրանքով անդրադառնալով Հայաստանում հեղափոխության մեկամյակին։

Գարեգին Բ-ն օրհնանքի խոսք ուղղեց Արցախի ժողովրդին, իշխանավորներին․ «Կատարեցինք օրհնության արարողությունը, օծման կարգ՝ նորակառույց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցում։ Մենք հավատում ենք, որ այս եկեղեցին իր օրհնության ներքո պիտի համախումբ պահի մեր ազգի զավակներին, նրանց պետք է ոգեշնչի նոր իրագործումների, նոր հաղթանակների»,– ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին, Ստեփանակերտում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ օծվել է սբ․ Աստվածամոր Հովանու Առաջնորդանիստ եկեղեցին։

Արարողությանը մասնակցել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այնտեղ էին նա բարերար Հրանտ Վարդանյանի որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները, որոնց նվիրատվությամբ է կառուցվել եկեղեցին։

Տպել
Ամենաշատ