News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Անկարայի եւ Ստամբուլի ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել են ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուներ Մանսուր Յավաշը եւ Թունչ Սոյերը։ Երկու թեկնածուներն էլ ստացել են ընտրությունների վերջնական արդյունքների արձանագրությունները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NTV հեռուստաալիքին։

Ավելի վաղ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուակցությունը բողոքարկել էր մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները, որոնցում հաղթել էր ԺՀԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ ԿԸՀ-ն հաշվարկում է ձայները։

Իշխող ԱԶԿ-ն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է Թուրքիայի 39 նահանգներում, մասնավորապես՝ նրա թեկնածուները հաղթել են Բուրսայի, Գազիանթեփի, Տրապիզոնի, Սամսունի, Քայսերիի քաղաքապետերի ընտրություններում։ ՀԺԿ թեկնածուների օգտին ընտրողներն իրենց ձայնը տվել են 21 նահանգում, որոնց մեջ՝ Անկարան, Ստամբուլը, Իզմիրը, Անթալիան, Ադանան։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, որոնք Թուրքիայում անցկացվում են հինգ տարին մեկ, ընտրվում են քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գյուղական եւ շրջանային համայնքապետեր ու գյուղխորհուրդների պատգամավորներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ