ԵԽ-ից Ռուսաստանի հնարավոր դուրս գալը եւ Brexit-ը կարող են Հին Աշխարհի համար իսկական ցնցում լինել՝ Financial Times-ին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա կարծիքով, եթե Մոսկվան լքի կազմակերպությունը, տարածաշրջանում կհայտնվի «նոր բաժանարար գիծ»։ Իրավիճակը կարգավորելու համար, նշել է Յագլանդը, պետք է Ռուսաստանին վերադարձնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձայնի իրավունքը։
Սենատորը հիշեցրել է, որ «սառը պատերազմի» տարիներին Եվրոպայի խորհուրդը ստեղծվել էր որպես դաշնային բնույթի բավական գաղափարախոսական կառույց։
Նրա խոսքերով, վերջին երկու-երեք տասնամյակում կազմակերպության դերը էապես փոփոխվել է։
«Այժմ սա մեծ մասամբ միավորող առաքելություն է եվրոպական բոլոր պետությունների համար, որոնք ունեն ընդհանուր արժեքներ, որոնց թվում ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքները»,- հավելել է նա։
Այս արժեքները Ռուսաստանի համար նույնքան կարեւոր են, որքան մյուս եվրոպական երկրների համար՝ ամփոփել է նա։