News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այդ ամենն արվում է հասարակությանը մոլորության մեջ գցելու համար եւ ամեն ինչ ասվում է, որ դատարաններում հասնեն նրան, որ Քոչարյանը մնա կալանքի տակ։ Այս մասին այսօր՝  ապրիլի 9–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, որ   Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգն առկա է։

«Ինձ հետաքրքիր է, քանի՞ տարբեր կարծիքներ կարող է ունենալ մի պետական մարմինը։ Օրինակ այսօր քննիչն այստեղ է եւ պնդելու է այն տեսակետը, որ պարոն Քոչարյանը մնալով ազատության մեջ ոչ միայն կարող է խոչընդոտել գործի քննությանը, այլեւ կարող է թաքնվել քննությունից։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել՝ պնդելով, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն կարող է խոչընդոտել գործի քննությանը, այլեւ թաքնվել քննությունից։ Սասուն Խաչատրյան էլ հայտարարություն է անում եւ նշում, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը եւ ոչինչ չի ասում իրենց այն պանդման մասին, որ պարոն Քոչարյանն իբրեւ կարող է թաքնվել քննությունից , իրենք իրենց մեջ էլ վերջնական չեն որոշել, ինչ են համարում»,–ասաց նա։

Ըստ Ալումյանի՝ իրականությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը մնալով ազատության մեջ, ոչ միայն չի խոչընդոտի քննությանը, այլեւ չի թաքնվի քննությունից ։

Փաստաբանը նկատեց, որ այս հանգամանքը հաստատված է համարել նաեւ առաջին ատյանի դատարանը ։

«Պարոն Քոչարյանը 2018թ. օգոստոսի 13–ից մինչեւ դեկտեմբերի 7–ը մնացել է ազատության մեջ եւ չի կատարել որեւէ գործողություն, որից հնարավոր է ենթադրել, որ նա մտադրություն ունի թաքնվել գործի քննությունից։ Այդ ամենն արվում է հասարակությանը մոլորության մեջ գցելու համար եւ ամեն ինչ ասվում է, որ դատարաններում հասնեն նրան, որ Քոչարյանը մնա կալանքի տակ»,–հայտարարեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատել էր նախաքննական մարմնի այն մոտեցումը, որ երկրորդ նախագահը պետք է մնա կալանքի տակ.

Խնդիրը միայն նախաքննության խոչընդոտման մեջ չէ, այլ քրեական գործի քննության: Քննութունն ընթանում է նաեւ դատարանում: Խոչընդոտելու վտանգը առկա է նաեւ դատական գործընթացի ընթացքում»,–ասել էր ՀՔԾ պետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ