News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Բջնի գյուղում նշվեց Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Կարեն Ներսիսյանի ծննդյան 22-ամյակն ու մահվան տարելիցը:

Կարենի աճյունն ամփոփված է գյուղի կենտրոնում գտնվող Արցախյան եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում զոհվածների համար կանգնեցված պանթեոնում, որտեղ հերոսի հայրը որդու եւ ընկերների հիշատակին խաչքար էր կանգնեցրել: Բջնիի  միջնակարգ  դպրոցում միջոցառում տեղի ունեցավ՝ նվիրված հերոսի հիշատակին, որը շարունակվեց  հուշաքարի մոտ:

«Ես այսօր եւ միշտ Կարենի ներկայությունն եմ զգում. մենք մեծ միջոցառում արեցինք ու նշեցինք տղայիս 22-ամյակը, ինձ թվում էր՝ նա ներկա է: Կարենս միայն ֆիզիկապես չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Ներսիսյանի մայրը՝ Գայանե Ներսիսյանը:

«Ամեն օր նույն ցավն է, նույն ապրումները: Ոչինչ մեզ մոտ չի փոխվել: Վերջին անգամ Կարենիս հետ խոսել եմ ապրիլի մեկին: Պիտի պոստ գնար, բայց այդ անգամ չէր ուզում պոստ բարձրանալ: Ապրիլի 8-ին իր ծննդյան օրն էր, պիտի արձակուրդ գար, բայց ասաց, որ պոստ են բարձրանում, դժվար թե գա: Պոստեր բարձրանալուց հետո վերջին անգամ երեկոյան խոսեցի հետը, ասաց՝ մամա ջան բարձրացել եմ, տեղավորվել պառկում եմ հանգստանամ ու վերջ»,-պատմեց Կարենի մայրը՝ շարունակելով, որ տղայի ձայնն այլեւս չի լսել:

Որդու զոհվելու մասին իմացել է ապրիլի 10-ին՝ չնայած, որ ամբողջ գյուղն արդեն գիտեր, ապրիլի 3-ից համացանցում զոհվածների ցանկում տղայի անունն էլ կար.

«Ամուսինս ապրիլի 4–ին  գնացել էր Ջաբրաիլ եկել, չգիտեմ, իմացել է, թե չի իմացել, բայց ես վստահ էի, որ իրեն բան չի եղել: Ես մինչեւ վերջ մտածել եմ, որ կապ չկա, թաքնված է, ռիսկ չի անում դուրս գա, բայց ոչ էն, որ ինքը կարող է չլինի: Զանգեցի մի պահ զանգը գնաց, ես շտապ անջատեցի, մտածեցի, հանկարծ երեխաս չբռնվի: 10 օր շարունակ ես չեմ իմացել, որ ինքը չկա: Ես մտածում եմ, որ ինքը բանակում է, չաստում է, պոստում է, որ կզանգի, որ կգա, ես սպասում եմ միշտ: Երեւի դա է, որ մենք դեռ ապրում ենք»:

Կարենի մայրը պատմեց, որ տղան երբեք չի խուսափել ծառայությունից, երբեք չի տրտնջացել: Մոր պատմելով՝ Կարենը բծախնդիր էր ու ինը ամիս շարունակ ամեն օր զարմացել են, թե ինչպես է տղան հարմարվել ծառայությանը. «Ես այսօր եւ միշտ Կարենի ներկայությունն եմ զգում: Մենք մեծ միջոցառում արեցինք ու նշեցինք տղայիս 22-ամյակը: Ինձ թվում էր, որ նա ներկա է, Կարենս միայն ֆիզիկապես չկա: Մենք ամեն օր խոսում ենք նրա մասին, նրա հիշողություններով ապրում ենք: Մի փոքր սփոփվում ենք, որ հիշում են, միջոցառումներ են անուն, գրում մեր տղաների մասին: Ինչքան հայ ազգը հիշի, այնքան մեր երեխաները կան, բայց դա ընդամենը մի փոքր սփոփանք է. այն դատարկությունը, որ թողել է Կարենը, ոչինչ եւ ոչ ոք չի կարող լցնել»,-ասում է տիկին Գայանեն:

Հիշեցնենք, որ Կարեն Ներսիսյանը ծնվել եւ մեծացել էր Բջնի գյուղում, հաճախել տեղի միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնկական բաժնի առաջին կուրս, սակայն նույն տարվա ամռանը 18 տարին լրանալուն պես մեկնել ծառայության:

Կարենը ծառայության էր անցել Արցախի Ջաբրաիլի զորամասում: Մի քանի ամիս ծառայելուց հետո Հադրութում անցել է սերժանտական կուրսեր եւ սերժանտի կոչումով հետ եկել իր զորամաս:

Ինը ամսվա ծառայող էր, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը: Ապրիլի 1-ին դիրք էր բարձրացել:Կարենը Ադամ Սահակյանի մոտ ընկերն էր, միասին սովորում էին, միասին էլ մեկնել էին ծառայության:Ադամը դիրքի ավագ էր, Կարենը` նրա օգնականը: Հրամանատարները ասել էին, որ Ադամին հաջողվել էր կապ հաստատել իրենց հետ: Նա ասել էր, որ բոլորը զոհվել են, ինքն է մնացել: Հետո ինքն էլ է զոհվել: Ամբողջ ջոկը` 8 հոգի զոհվել են:

Կարենը երազանքներ շատ ուներ, ուզում էր ծրագրավորող  դառնալ: Երազում էր փոքրիկ խանութ ունենար ու զբաղվեր հեռախոսների, տեխնիկայի վերանորոգմամբ: Կարենն իրենից փոքր մեկ եղբայր ունի:

Կարեն Ներսիսյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից` «Արիության» մեդալով, նաեւ ՀՀ նախագահի կողմից: Ունի բազմաթիվ այլ մեդալներ ու պատվոգրեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ