News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմինա Համբարձումյանը՝ երկու հայ երեխաների վտարված մայրը, կարող է վերադառնալ Նիդեռլանդներ։ Այս մասին հայտնում է Dutch News-ը՝ հղում կատարելով հոլանդական ԶԼՄ-ներին։

Կինը վտարվել էր 2017թ․՝ Նիդեռլանդներ տեղափոխվելուց ինը տարի հետո։ Նրա երեխաները, որոնք այն ժամանակ 12 եւ 13 տարեկան էին, մնացել էին խնամակալների խնամքի ներքո։ Հովիկը եւ Լիլին թաքնվելու մի քանի փորձեր էին արել։ Ավելի ուշ արդարադատության նախարար Մարկ Հարբերսը, օգտվելով իր իրավունքից, նրանց երկրում մնալու թույլտվություն էր տվել։

Գործը մեծ աղմուկ էր բարձրացրել Նիդեռլանդներում, երեխաների ճագատագրին հետեւում էին ԶԼՄ-ները։

Մանկական հեռուստաալիքին տված հարցազրույցում Հովիկն ասել է, թե շատ ուրախ է, որ իր մորը թույլ են տվել գալ երկիր։ Ընտանիքի փաստաբանները նույնպես հաստատել են նորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ