News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպը ճանապարհորդների համար ուղեցույցում ավելացրել է առեւանգման կամ պատանդ վերցնելու մասին կետերը՝ հայտնում է Associated Press-ը։

Նշվում է, որ մինչ այժմ Պետդեպի զգուշացումների մեջ մտնում են այնպիսի երեւույթներ, ինչպիսին են հանցագործությունները, հասարակական անկարգությունները կամ ահաբեկչության սպառնալիքը։ «К» նոր նշանը վերաբերում է 35 երկրներում առեւանգման սպառնալիքներին։

Պետդեպը հայտարարել է, որ նոր կարգը ավելացել է ամերիկացիներին ճանապարհորդությունների անվտանգության  մասին առավել սպառիչ տեղեկատվության տրամադրման ջանքերի շրջանակներում։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ցուցակում ներառվել են նաեւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան։

Բացի այդ, առեւանգման հնարավորությամբ երկրների թվում են նաեւ Աֆղանստանը, Մեքսիկան, Լիբանանը, Վենեսուելան եւ Ուգանդան։

Նշվում է, որ տվյալ նախազգուշացումը ավելացվել է Ուգանդայի ազգային այգում Կալիֆոռնիայի առեւանգված բնակչուհուն ազատելուց մի քանի օր անց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ