News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թավշյա հեղափոխության ժամանակ Հայաստանը դարձյալ ապացուցեց, որ դեմոկրատական երկիր է։ Այս մասին ապրիլի 11-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպայի խորհդրի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Կարեւոր է այն, որ դեմոկրատական հեղափոխությունը Հայաստանում լիովին ներքաղաքական գործընթաց էր։ Ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել այդ գործընթացում, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ դեմոկրատիան ձեւավորվել է մեր ժողովրդի մտքերում»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը Եվրոպայի խորհրդի աջակցության կարիքն ունի երկրում արդյունավետ գործող դեմոկրատիայի հաստատման գործում։

«Անհրաժեշտ է նաեւ նշել, որ Եվրոպայի խորհրդի գործունեությունը Հայաստանում նպաստել է երկրում դեմոկրատական փոփոխություններին»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ երկրին անհրաժեշտ է ԵԽ փորձը դեմոկրատիայի հասնելու, դեմոկրատական ինստիտուցիոնալ կառույց, օրենքի գերակայություն եւ խոսքի ազատություն հաստատելու գործում։

Հիշեցնենք, որ Փաշինյանը ապրիլի 11-ին կմասնակցի  ԵԽԽՎ գարնանային լիագումար նիստին, որի ընթացքում հանդես կգա ելույթով (Երեւանի ժամանակով ժամը 14.00-ին), ինչպես նաեւ կպատասխանի պատգամավորների հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ