News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում ինքն իրեն, նրա վարքագիծը հոգեբանների կողմից կարող է բնորոշվել նաեւ տագնապալի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ  զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով պատին հենած կեղտոտ դրոշի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՊԵԿ–ի աշխատակցին արված հրապարակային նկատողությանն ու դիմում գրելու պահանջին։

«Այդպիսի զայրույթը, այդ զայրույթը չզսպելը եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կարգադրություններ արձակելը խոսում է, որ նրա հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներ կան»,– ասաց նա։

Այս դեպքի մասով երկրորդ խնդիրը, Փոստանջյանի խոսքով, այն  էր, որ վարչապետը չգիտեր օրենքը, որով սահմանում են խորհրդանիշի օգտագործման պայմանները եւ կարգը, եթե խորհրդանիշը անարգում են, թե դա ինչպիսի իրավական հետեւանքներ կարող է ունենալ, սահմանված է օրենքով։

«Ես ամիսներ առաջ դիմել էի իրավապահ մարմիններին եւ հայտնել, որ Երեւանի խանութներում Նիկոլ Փաշինյանի պատկերով օղի է վաճառվում, որի վրա օգտագործվում է մեր պետական խորհրդանիշը, ներկայացրել էինք հաղորդում հանցագործության մասին։ Սա անօրինական է, քանի որ մեր խորհրդանիշները մենք կարող ենք օգտագործել հատուկ պայմաններում, եւ հատուկ մարմիններ կարող են օգտագործել, դրանք սահմանված են օրենքով եւ ցանկը սպառիչ է։ Պատասխանեցին, որ հաղորդումը հանցագործության մասին առերեւույթ հանցակազմ չի պարունակում, այս հիմքով մերժեցին»,– ասաց Փոստանջյանը, որն իր հետ ասուլիսի սրահ էր բերել օղու շիշը։

Փոստանջյանը շեշտեց՝ ՀՀ պետական խորհրդանիշը մենք իրավունք ունենք օգտագործել սահմանափակ եւ սպառիչ դեպքերում, իսկ Նիկոլ Փաշինյանի պատկերով եւ ՀՀ խորհրդանիշներով օղին ամիսներ շարունակ օգտագործվում է եւ օրենքի խախտմամբ. «Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ չի արձագանքում։ Ես հիմա կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ 50-50 փայաբաժին ունի, որովհետեւ օգտագործվում է իր պատկերը, իր անունը, եւ օգտագործվում է մեր պետական խորհրդանիշը, սա պաշտոնական դիրքի չարաշահում է եւ իր նկատմամբ կարելի է քրեորեն հետապնդելի գործողություններ կատարել։

Երբ նա Սաշիկի վերաբերյալ 50-50–ի մասին խոսում էր, հետո պարզվեց, որ դա չկա, այժմ եթե պարզենք՝ ով է արտադրում այս օղին, կարող է հետքը չերեւա, որ ինքն էլ է ներգրավված, սակայն այս շիշը իր դեմքով և մեր խորհրդանիշներով խոսում է չարաշահման մասին, վերջիվերջո իրավապահ մարմիններն իրենց են ենթարկվում»։

Նա նաեւ շեշտեց՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը. «Եթե նա մտել եւ տեսել էր, որ դրոշը անկյունում հենված է եւ դրոշի ձողն էլ չէր համապատասխանում իր ցանկությանը, ապա դա չի նշանակում, որ վարչապետը այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերեր տվյալ աշխատակցին։ Այստեղ ոչ միայն պաշտոնեական դիրքի չափաշահում կա, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում կա, որով մարդու արժանապատվությունը չի կարելի նպաստել, իսկ մենք ականատես եղանք, թե ինչպես է նա մարդուն նվաստացնում»։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեզ համար այլընտրանք չի մնացել. Կամ այսօր, կամ երբեք». Բագրատ Սրբազանի ուղերձը
Երեկ գիշեր մթության քողի տակ, տեղի է ունեցել տխրահռչակ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը, որի արդյունքում…
Անցումային այս իրավիճակում վարչապետի նախընտրելի թեկնածուն ինձ համար Բագրատ Սրբազանն է. Գառնիկ Դանիելյան
Գրեթե բոլոր կուսակցությունները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, միանում են…
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ...
«Ժողովուրդ». Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ այս տարի Նիկոլ Փաշինյանն իր իշխանության օրոք մարդկանց մատնել...
«Ժողովուրդ». Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև 2018 թվականին նույն կազմակերպության կողմից արված հարցումները...
«Փաստ». Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու
Իրականում Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն ու նրանց կառավարման 6 տարին Հայաստանն ի՞նչ են դարձրել, ինչի՞ են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ