News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը Թուրքիան Ադրբեջանի հետ է կապում: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԵԽԽՎ-ում՝ պատասխանելով Վեհաժողովի պատվիրակներից մեկի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին հարցին:

«Ցավոք, մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ դիվանագիտգական հարաբերություններ չունենք: Եվ եթե Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում ամեն ինչ պարզ է, ապա Թուրքիայի դեպքում պատկերը փոքր-ինչ այլ է»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը Թուրքիան անմիջականորեն կապում է Ադրբեջանի հետ: «Հայաստանն այս հարցում իր դիրքորոշումը չի փոխել: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որեւէ նախապայմանի»,- հավելել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը հարեւանների հետ հարաբերությունների զարգացումը պատկերացնում է միայն խաղաղ հունով: «Ես ուրախ եմ, որ մեր կառավարությունը կարողացել է բանակցությունների սեղանին դնել բացառապես խաղաղության օրակարգը»,- եզրափակել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ