News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նախաձեռնությունը, որը բարձրաձայնվել է Վիեննայում հանդիպման ժամանակ, առաջին հերթին պետք է գնահատեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկրները։ Այս մասին այսօր, ապրիլի 11-ին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ճեպազրույցի ընթացքում ղարաբաղյան «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը դիմել է Զախարովային՝ խնդրելով գնահատել կողմերի մարդասիրական նախաձեռնությունը, որի մասին խոսվել է Վիեննայում։ Առաջին հարցը վերաբերում էր միջազգային չվեչթների համար Ղարաբաղի օդային տարածքի բացմանը, երկրորդը՝ Սարսանգի ջրամբարի պաշարների համատեղ օգտագործմանը։

«Կարո՞ղ է արդյոք դա մոտեցնել կողմերին հակամարտության լուծմանը»,- հարցրել է Արայիկ Հարությունյանը։

«Ես կարծում եմ, որ առաջին հերթին այդ նախաձեռնությունը, ինչպես եւ բոլոր մյուսները, անկասկած, պետք է գնահատեն այն երկրները, որոնք ներգրավված են հակամարտության կարգավորման մեջ։ Այնուհետեւ, եթե անհրաժեշտ լինի կա՛մ այլ երկրների, կա՛մ ԵԱՀԿ համանախագահող երկրների մասնակցությունը, այդ հարցը նույնպես կարող է դիտարկվել։ Կարծում եմ, որ առաջիկայում Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում ե՛ւ այդ, ե՛ւ մյուս հարցերը դիտարկելու լավ հնարավորություն կլինի»,- Հարությունյանի խոսքերը մեկնաբանել է Զախարովան։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ-ը հաստատել է ապրիլի 15-ին, Մոսկվայում եռակողմ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարնեորի հանդիպման անցկացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ