News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բաղրամյանի անվան զորավարժարանում կայացած հայ-ռուսական երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների օդային փուլը բարձր մակարդակում է անցել: Լրագրողների հետ զրույցում նման գնահատական է տվել ավիացիոն բազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը:

«Զորավարժությունների օդային փուլը շատ բարձր մակարդակում է անցել եւ բարձր է գնահատվել ինչպես ՊՆ-ի, այնպես էլ 102-րդ բազայի հրամանատարության կողմից», - ասել է Պետրովը: Նրա խոսքով՝ ավիացիան զորավարժությունների ընթացքում երկու առաջադրանք է կատարել:

«Կործանիչ ավիացիոն էսկադրիլի օդաչուները  զորավարժարանի տարածքում օդային տարածքի պաշտպանության մանեւրներ էին զարգացնում եւ օդային մարտի բռնվեցին հակառակորդի հետ, որը փորձում էր հարված հասցնել բազայի դիրքերին: Հիմնական խնդիրն  էր ցուցադրել «ՄիԳ -29» ինքնաթիռի հնարավորությունները նման առաջադրանքների կատարման ժամանակ», - եզրափակել է ավիաբազայի հրամանատարը:

Երկրորդ էսկադրիլի անձնակազմը, թռիչքներ իրականացնելով «Մի– 8» եւ  «Մի – 24» ուղղաթիռներով, կատարել է հայտնաբերված ցամաքային թրիախների խոցման հիմնական առաջադրանքները:

«Ձախ թեւը պաշտպանում էին Հայաստանի օդաչուները, աջ թեւում աշխատում էին Ռուսաստանի օդաչուները: Շատ տեսարժան եւ շատ որակյալ աշխատանք է:

Պիլոտաժի այնպիսի ֆիգուրների կատարմամբ ինչպիսիք են բլուրը, վայրասլաց թռիչքը եւ վայրասլաց թռիչքից ցամաքային թիրախի խոցումը: Այս էլեմենտը կատարել են ռուս օդաչուները եւ պաշտպանության նախարարն ուշադրություն դարձրեց դրան: Կարծում եմ մյուս զորավարժություններին հայ օդաչուները նույնպես կկատարեն այդ էլեմենտը: Հայկական ավիացիան շատ լավ էր նայվում, հատկապես զույգով երկու «Մի – 24»-ով հրաձգության կատարման ժամանակ», - նշել է Պետրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան (ֆոտո)
Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը...
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Պետության ղեկավարը շարունակում է խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկ ունենալ։ Այսօր օրը հիմնականում...
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան. Հանդիպելու է Պուտինին
Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը...
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի Հայաստանի պահանջներն անտեսելու դեպքում. Փաշինյան
Ռուսական հեռուստաալիքները չեն հեռարձակվի, եթե...
Ամենաշատ