News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ էկոլոգիայի հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 12-ին հավանություն է տվել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում մի քանի աշխատանքային խմբերի ստեղծման նախագծին, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Այդ աշխատանքային խմբերի պարտականությունների մեջ ներառվելու են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, հանքարդյունաբերության, Սեւանա լճի վերաբերյալ օրենսդրության վերլուծությունը, կենդանիների պաշտպանությունը, Օրհուսի կոնվենցիայի արդյունավետ իրականացումն ու վերահսկողությունը, շրջակա միջավայրի վրա ներգործության գնահատման օրենսդրական հիմքի վերլուծությունը, ինչպես նաեւ անտառների արդյունավետ կառավարումը։ Նախագծի հեղինակն է կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ