News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ն ունի ապացույցներ, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներով մտահոգված որոշ բանկեր խոչընդոտում են ջրհեղեղում տուժած իրանցիներին միջազգային ֆինանսական աջակցության հարցում: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ հավելելով, որ փաստաթղթերը շուտով կհրապարակվեն, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքերով՝ չնայած ԱՄՆ-ը հերքում է, այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործողությունները կարելի է դիտարկել որպես «հանցագործություն մարդկության դեմ»:

Առատ անձրեւների հետեւանքով, որոնք դարձել էին Իրանում ջրհեղեղի եւ սողանքների պատճառ, տուժել է շուրջ 1900 քաղաք եւ գյուղ: Զոհվել է ավելի քան 70 մարդ, իսկ իրանյան ջրամատակարարման ենթակառուցվածքին եւ գյուղատնտեսությանը հացսված վնասը գնահատվում է հայուր միլիոնավոր դոլարներ:

Իրանի «Կարմիր Մահիկ» կազմակերպությունը հայտարարել է, որ բանկային գործողությունների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով չի հաջողվել ստանալ միջազգային ֆինանսական օգնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ