News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 14-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնել է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Տոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

Այս կապակցությամբ Էջմիածնում առավոտյան ժամերգության ավարտին կատարվել է Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

Այնուհետև Գարեգին Բնն փոքրիկ խաչեր է նվիրել մանուիկներին։ Ժողովրդին բաժանվել են օրհնված ուռենու ճյուղեր:

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ս. Պատարագի արարողությանը մասնակցել է Ս. Գայանե եկեղեցում: 

Տպել
Ամենաշատ