News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձինք ձերբակալվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։

«Սպանություն կատարել են երկու անձ՝ տղա եւ աղջիկ` 1990 թվականին ծնված Մ. Խ.-ն եւ 1971 թվականին ծնված Ղ. Մ.-ն»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին, Արմավիրի մարզում առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին:

Նույն օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում Lexus մակնիշի տրանզիտ 8800 GL համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի 3-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին եւ մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է 4-րդ ոլորանի սկզբնամասում եւ բախվել ծառին:

Վթարի վայրից 2 հոգի տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն: Տեղում ոստիկանները պարզել են, որ Lexus-ի տրանզիտ համարանիշները կեղծ են, ու իրական համարանիշները 15 DD 999-ն են: Ըստ աղբյուրի՝ նշված ավտոմեքենայի տիրոջը ժամեր առաջ առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերել էին Վաղարշապատի ոստիկանները Էջմիածին քաղաքի ՝ իր բնակարանում:

Էջմիածնում դաժանաբար սպանված քաղաքացու Lexus-ը հայտնաբերվել է վթարված վիճակում՝ կեղծ համարանիշներով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ