News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեկ՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում Lexus մակնիշի տրանզիտ 8800 GL համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի 3-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է 4-րդ ոլորանի սկզբնամասում և բախվել ծառին:

Վթարի վայրից 2 հոգի տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն: Տեղում ոստիկանները պարզել են, որ Lexus-ի տրանզիտ համարանիշները կեղծ են, ու իրական համարանիշները 15 DD 999-ն են:

Ըստ աղբյուրի՝ նշված ավտոմեքենայի տիրոջը ժամեր առաջ առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերել էին Վաղարշապատի ոստիկանները Էջմիածին քաղաքի ՝ իր բնակարանում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարված Lexus-ի մոտ հայտնաբերվել են նաև իրական համարանիշները, և կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայւմ են եղել սպանություն կատարողներն ու օժանդակողները:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 13-ին, Արմավիրի մարզում առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի 10 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 81-ամյա Գագիկ Բաղդասարյանի դին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ