Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության փաստաբանը։

«Իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը մեկը մյուսին բացահայտ հակասող էին և հակաօրինական։ Դատարանի որոշմամբ հստակեցված հանգամանքները որևէ աղերս չունեին այն գործընթացի հետ, որն իրականում իրականացվեց», -գրել է նա։

Նա հավելել է՝ այս ապօրինությունների առթիվ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ իրավական գործընթացները։