News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարությունը մեղադրել է մարշալ Հաֆթարի ուժերին Լիբիայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող քաղաքացիական օբյեկտները գնդակոծելու մեջ, ասվում է «Ցասման հրաբուխ» ռազմական գործողության հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այսօր առավոտյան  ծանր սպառազինության եւ հրթիռների օգնությամբ գնդակոծվել են քաղաքացիական օբյեկտներ, ձեռնարկություններ եւ կազմակերպություններ մայրաքաղաք Տրիպոլիում, ինչպես նաեւ խմբավորումների կողմից Արադի, Այն Զարի եւ ալ Հադբա շրջաններում»,- ասվում է Twitter-ում հրապարակված հայտարարությունում։

Լիբիական ազգային բանակի մարշալ Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին հրամայել էր իր ուժերին սկսել հարձակումը Տրիպոլիի վրա՝ այն «ահաբեկիչներից ազատագրելու համար»։ Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Գարյան եւ Սուրման քաղաքներում, որոնք գտնվում են Տրիպոլիից հարավ։ Ֆայեզ Սարաջի ազգային համաձայնության կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ Հաֆթարի Լիբիական ազգային բանակի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել լիբիական մայրաքաղաքի միակ գործող օդանավակայանին, ինչի հետեւանքով չեղարկվել են բոլոր չվերթները։ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը լոյալ զինված ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են ԼԱԲ-ի դեմ «Ցասման հրաբուխ» գործողությունն սկսելու մասին։

Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո 2011-ին Լիբիայում քաղաքական ճգնաժամ սկսվեց։ Հիմա երկրում երկիշխանություն է։ Արեւելքում կառավարում է ժողովրդի ընտրած խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, իշխում է ՄԱԿ եւ Եվրամիության օժանդակությամբ ստեղծված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի գլխավորությամբ։ Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում ԼԱԲ-ի հետ, որը ձգձգվող պատերազմ է վարում զինյալների դեմ։ ՄԱԿ-ն առաջարկում է 2019-ի գարնանը Լիբիայում ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքներով կձեւավորվեն լեգիտիմ եւ բոլորի կողմից ընդունված իշխանության մարմիններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ