News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մենք օրենսդրական նախաձեռնություն ենք իրականացրել, որպեսզի մեր տեղական արտադրողին պաշտպանենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ» գործարանում բողոքի ակցիային:

Նշենք, որ նախորդ շաբաթ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է Հայաստանում ցեմենտ արտադրողների շահերը պաշտպանող օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում էր ներմուծվող ցեմենտի համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։ Նախագիծը համարվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող ցեմենտի գործարանի գործունեությունը պաշտպանող նախագիծ: Նա 2018 թվականին իր ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ ՀՀ ներկրվող էժան իրանական ցեմենտի պատճառով տեղեկան ցեմենտն իրացման լուրջ խնդիրներ ունի:

Այս առնչությամբ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դա էլ դարձավ մեծ քննարկման առարկա, սկսեցին քաղաքական վերլուծություններ անել, էս մեկը էն մեկին էսքան տվեց, էս տվեց, էս առավ, էս վերցրեց: Ես խորհուրդ էի տվել՝ եկեք այդ հին դիսկուրսից դուրս գանք, էլի: Այն ընկալումը, որ կառավարությունը պետք է մեկից մի բան վերցնի, որ մեկին մի բան տա... կառավարությունն այսօր ոչ մեկից որեւէ բան վերցնելու կարիք չունի: Կառավարությունը այսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի, որովհետեւ կառավարությունը գործում է ժողովրդից ստացած մանդատով եւ գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի այդ մանդատը: Մենք մանիպուլյացիաներով մանդատ չենք պահելու: Իսկ այդ խնդիրը գործատուի եւ աշխատողների խնդիրն է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են սկսել, քանի որ նրանց հայտնել են, որ երկու ամսից՝ հունիսի 15-ից, գործարանը փակվում է ու շուրջ  հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու:

«Ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, մենք չենք կարող պարսական ցեմենտի հետ մրցակցել»,- պարզաբանել են գործարանի տնօրինությունից: Աշխատակիցները ցանկանում են անձամբ Գագիկ Ծառուկյանից լսել այն մասին, որ որոշել է փակել գործարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ