News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ոչ դիվանագիտական պահվածքը ստիպում է կասկածել, որ նա Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները դիտարկում է որպես կառուցողական երկխոսության հնարավորություն՝ հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մոսկվայում ուշադրություն են դարձրել, որ Լատինական Ամերիկայի երկրներով շրջագայության ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իրեն թույլ է տվել մի շարք անընդունելի արտահայտություններ մեր երկրի հասցեին՝ Վենեսուելայում իրադարձությունների համատեքստում»,- հայտարարել են նախարարությունում։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ «ԱՄՆ արտաքին քաղաքական հաստատության այժմյան ղեկավարի ոչ դիվանագիտական պահվածքը ստիպում է կասկածել, որ նա ռուս-ամերիկյան շփումները դիտարկում է համապատասխան մակարդակում՝ որպես կառուցողական երկխոսության հնարավորություն»։

Ավելի վաղ Պոմպեոն Ռուսաստանին մեղադրել էր Վենեսուելայի գործերին միջամտելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ