News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը ապրիլի 15–ին հանդիպեց Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի (Андрей Равков) հետ։

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Հայաստանի ԱԳՆ լրատվական ծառայությունից. հանդիպմանը քննարկվեցին ռազմական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արծարծվեցին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության թեման, այդ թվում՝ բազմակողմ կառույցների շրջանակներում։

Դեսպան Արմեն Ղևոնդյանը նախարար Անդրեյ Ռավկովին ներկայացրեց Բելառուսում՝ համատեղության կարգով ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Լալայանին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ