News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս. Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»,- թվիթերի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում։ Պատճառները դեռեւս հայտնի չեն, ըստ վարկածի՝ հրդեհը սկսվել է տաճարի նորոգվող հատվածից։ Տաճարի աշտարակը փլուզվել է․ կրակը մոլեգնում է շենքի նոր հարկերում եւ մոտենում է դիտահարթակին։ Դեպքի վայր են եկել երկրի նախագահ Էմանուել Մակրոնը եւ վարչապետ Էդուար Ֆիլիպը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ